Մի ծայրահեղությունում՝ 3 անգամ «թու» էին անում, մյուսում՝ Հիսուսին էին փառք տալիս 3 անգամ, ու այ սենց գժի երկրում էլ ապրում ենք, շրջապատված հազարավոր մարդկանցով, որոնց համար սույն գրառումը հավանության արժանի բան ա... Չէ, ես լիբերալ մարդ եմ, իմ համար լրիվ օք ա յուրաքանչյուրի հավատքն ու պատկերացումները, անգամ սնոտիապաշտությունը։ Ոչ մեկին չեմ մեղադրում։ Ով ոնց ուզում ա թող մտածի ու ապրի՝ իրավականության շրջանակներում։ Բայց մեկ ա, չեմ հասկացել ու չեմ կարա հասկանամ էս տեսակ մտածող մարդկանց։

Ընդամենը մի հարց եմ ուզում տալ էս ծայրահեղականներին։
1) Թու, թու, թու-ն աշխատե՞ց։ Թե՞....
2) Հիմա, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվեց՝ Հիսուսին էլ փառք չեք տալու՞ (3 անգամ), թե՞ նոր կռուտիտ եք մտածելու՝ հիմա ոնց հերթական անգամ արժեզրկեք ձեր հավատքն ու գաղափարները...

Եվ ուրեմն, սպառվել եք, ընդունեք։

Հ.Գ.
Էն կապիկությունը հիշեցի։ Որ ինչ-որ խումբ իբր թե արվեստի գլուխգործոց էր բեմադրել Հրապարակի մետրոյում, ու ընկել մի ծայրահեղության մեջ, մեկ էլ ինչ-որ մադիկ էկել էին դրա դեմ խնկարկում էին անում, որ սատանապաշտների չարիքը հեռանա...

Հ.Գ.Գ. Թե բա` հոգևոր տեսանյութերի ու Աստծո խոսքը լսելու համար միացեք էջին... (((((((

#Ուֆամանեսիմէ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել