Սկզբից քեզ զգուշացնում են, որ կոռոնավիրուսը վտանգավոր է` դու սկսում ես հեգնել ու ծաղրել զգուշացնողներին:
Հետո քեզ ասում են սահման փակի` դու նորից ծաղրում ու հեգնում ես: Դրանից հետո ստիված փակում ես սահմանը, բայց չգիտես ոնց «փակ սահմանով» կոռոնավիրուսի վարակակիր ա գալիս երկիրդ: Դու չեղարկում ես հերթական քաղաքական կլոունադան ու ստանում ես ավելի մեծ ֆեյլից (հակասահմանադրական հանրաքվե) ֆեյսսեյվինգով թռնելու լավ հնարավորություն:
Հիմա հարց. պարոն բուկլետ բաժանող, բա ո՞ր ժամանակին զգուշացնում էին ու դու քո թիմով ձեռք էիր առնում էդ զգուշացնողներին, բա, եթե հանկարծ սա լուրջ համաճարակի վերածվեց էդքան տուժողների պատասխանը ո՞վ ա տալու` դո՞ւ, ԱԺ փոխնախագա՞հը, Արսեն Թորոսյա՞նը, թե ֆսյոտակի Հրայր Թովմասյանն ու «հիբրիդային հեղաշրջման կազմակերպիչները»: Դուք քաղաքական պատասխանատվություն չե՛ք ունեցել, չունե՛ք ու չե՛ք էլ ունենալու!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել