Սինգապուրում նախագահը, վարչապետն ու կառավարության անդամները, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից։ Այդ գումարով նրանք նախատեսում են պարգևավճարներ բաժանել բուժհաստատությունների աշխատակիցներին, ովքեր այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ։

Այս մասին հայտնել է փոխվարչապետ Հեն Սվի Կիտը։

- Բոլոր նրանք, ովքեր գտնվում են վիրուսի դեմ պայքարի առաջին շարքերում, կպարգևատրվեն,- նշել է նա։

Նրա խոսքերով՝ ամսական աշխատավարձ չի ստանա Սինգապուրի ողջ քաղաքական վերնախավը։

Սինգապուրում ամենաբարձր աշխատավարձ վարչապետինն է՝ 125 հազար դոլար ամսական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել