Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են մարդուն դնել անաբիոզ վիճակի մեջ։ Բացի մաքւոր գիտական նշանակություն ունենալուց, այս երևույթը կարևոր է նաև բշկության տեսանկյունից։ Այժմ բժիշկները ավելի երկար ժամանակ կունենան մարդկանց կյանքերը փրկելու համար։

Ցուրտ + աղ = անաբիոզ

Անաբիոզը oրգանիզմի վիճակ է, երբ կենսական պրոցեսները ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու պատճառով դադարում։ Անաբիոզը, որպես կանոն, առաջանում է անողնաշարավորների, ինչպես նաև բույսերի և մանրէների մոտ, կյանքի պայմանների խիստ վատթարացման հետևանքով։

Մինչ օրս նման մանիպուլյացիա մարդու օրգանիզմի հետ կատարել չի հաջողվել։ 90-ական թվականներին հաջող փորձեր են կատարվել կենդանիների վրա։ Այն ժամանակ օգտագործվել է շների և խոզերի արյունը։

Գիտնականներին հաջողվել է ծանր վիրավորված հիվանդի մարմինը սառեցնել միչև համապատասխան ջերմաստիճան։ Այնուհետև նրա արյան մեջ ներարկվել է հեղուկ աղի լուծույթ։ Հենց այսպես են Մերիլենդի համալսարանի գիտնականները հակիրճ կերպով նկարագրում կատարվածը։ Այլ տեղեկություններ պատրաստվում են հայտնել առավել ուշ։ Սեմյուել Տիշերմանը նախագծի ղեկավարն է եղել։

Տիշերմանը խոստովանում է, որ նման փորձ կատարելու մոտիվացիա է հանդիսացել հնագույն մի ողբերգություն, որի մասին հիշողությունները նրա մոտ թարմ են մինչ օրս։ Երիտասարդ տարիքում նա տեսել է մի մարդու, ում սրտում դանակ է խրված եղել, և ում բժիշկները չեն կարողացել փրկել։ Սակայն եթե վիրաբույժները մի փոքր ավելի շատ ժամանակ ունենային, կկարողանային փրկել հիվանդի կյանքը։

Մեր օրգանիզմի բջիջներին թթվածին է անհրաժեշտ։ Երբ սիրտը դադարում է բաբախել, ուղեղը շուրջ 5 րոպե օգտագործում է թթվածնի հին պաշարները, ապա ինքն է մահանում։ Երբ մարմնի ջերմաստիճանը ցածր է լինում, այն ավելի քիչ թթվածին է պահանջում։ Հենց սա էլ փորձի բուն էությունն է։

Անաբիոզի ժամանակ մարմնի ջերմաստիճանը հասցվում է 10 աստիճանի։ Հիվանդը, ում վիրահատել են ամերիկացի բժիշկ գիտնականները, նման վիճակում է մնացել երկու ժամ շարունակ, ապա սիրտը նորից սկսել է աշխատել և կրկնակի վիրահատություն է իրականացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել