Antifake.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատերն էին նկատել, թե ինչպես է թիկնապահների մեծ խումբը Հայաստանում և Հայաստանից դուրս շրջապատում վարչապետ Փաշինյանին:

Ինչպես մյուս պետական օղակներում մենք ամեն օր ականատես ենք լինում ներկայիս իշխանությունների սատարող բազմաթիվ մարդկանց կողմից Ֆեյսբուքում և այլ սոցիալական հարթակներում ատելության խոսքի, վիրավորանքների ահռելի քանակի դաշտ նետմանը:

Հետաքրքիր է, որ այս գործին «լծվում են» նաև պետական տարբեր համակարգերում աշխատող անձանց ընտանիքի անդամները: Նման օրինակները շատ են: Բերենք մեկ օրինակ: Ֆեյսբուքյան այդպիսի բազմաթիվ օգտատերերի շարքում հանդիպում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից ՊՊԾ ծառայող, լեյտենանտ Ղազար Ղազարյանի դստերը` Սոֆի Ղազարյանին:

Ուսումնասիրելով Սոֆի Ղազարյանի ֆեյսբուքյան էջը` կարծիք է ստեղծվում, որ թերթում ենք Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի և մերձիշխանական հատվածների քարոզչական հարթակներում: Սոֆին բազմաթիվ նկարներ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաճախակիորեն հրապարակում է իր հայրիկի լուսանկարները: Չնայած երիտասարդ տարիքին` Սոֆին չի խորշում նաև վիրավորանքներ գրել նախկին իշխանությունների, ներկայիս իշխանությունների քննադատների հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել