Eset հակավիրուսային ծրագրեր մշակողը հայտնաբերել է նախկինում անհայտ Kr00k խոցելիություն Wi-Fi չիպերի մեջ: Դա թույլ է տալիս կոտրելու ավելի քան մեկ միլիարդ սարք՝ գրում է Gazeta.ru-ն:

Պարզվել է, որ Kr00k-ը Wi-Fi մոդուլների միջոցով կարող է ներթափանցել Cypress Semiconductor-ի և Broadcom-ի չիպերով գաջեթներ: Հաքերության համար առավել բարենպաստ ժամանակն այն է, երբ Wi-Fi կապը խզվում է կամ ազդանշանի հզորությունը ընկնում է:

Այս խոցելիության պատճառով հաքերները կարող են նույնիսկ մարդկանցից գաղտնագրված տվյալներ ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել