Ամերիկացի զինվորակաները թեստավորում են արհեստական բանականության փորձնական ցանցը, որի առաջադրանքը ուշադրության արժանի ապագա հնարավոր իրադարձությունների կանխատեսումն է մի քանի օր ավելի վաղ։ 

Թեստերի սերիան կոչվում է Global Information Dominance Experiments (GIDE), և դրանք միավորում են հսկայական քանակությամբ աղբյուրների տվյալներ՝ ներառյալ արբանյակային լուսանկարներ, դաշտային սենսերներ, ռադարներ և այլն։ 

Կատարված հաշվարկները երաշխավորում են, որ տվյալների հսկայածավալ բլոկները կարող են արդյունավետորեն մշակվել, այնուհետև հասանելի դառնալ ռազմական ու պետական գործիչներին, որոնք դրանց կարիքը կունենան։ 

Գլխավոր նպատակն այլ պետությունների գործողությունները կանխագուշակելն է։ Դա նշանակում է, որ զսպող գործոններն ու զգուշության կանոնները կարող են գործարկվել, օրինակ, ռազմական գործողությունների սկզբից կամ ակտիվացումից առաջ։

Տրամաբանությունն այնքան էլ բարդ չէ։ Այսպես, եթե ստորջրյա նավակի՝ նավահանգստից դուրս գալու պատրաստություն է իրականացվում, ապա ակնհայտ է, որ այն ծով է դուրս գալու։ Արհեստական բանականությունը պետք է միայն հայտնաբերի և համադրի այս ողջ տեղեկատվությունը ավելի արագ, քան դա կարող են անել մարդիկ։ 

Մեկ այլ օրինակ է ավտոմեքենաների քանակությունն ավտոկայանատեղիում, ավելի կոնկրետ՝ ռազմմական բազայում կամ հետազոտական կայանում։ Եթե արհեստական բանականությունը բարձր ակտիվություն է նկատում, դրա մասին կարող է հաղորդել համակարգի այլ հատվածների, որտեղ տեղեկատվությունն ուսումնասիրվում է այլ տվյալների հետ մեկտեղ։ 

Պենտագոնը նշում է, որ սա մարդկանց առավելություն կտա որոշումներ կայացնելու հարցում։ ԱՄՆ-ն ավել անրամասներ չի հաղորդում, սակայն հայտնում է, որ մեծ ծավալով տվյալներ արդեն իսկ կարող են նշակվել շատ կարճ ժամանակահատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել