Աշխարհում ամենահզոր սուպերհամակարգչի՝ «Ֆուգակուի» թողակման արարողությունը կայացել է այսօր՝ Բնական գիտությունների ճապոնական պետական ինստիտուտում՝ Կոբա քաղաքում։ Ի սկզբանե այն լիարժեք աշխատանքային ցիկլի մեջ մտցնել նախատեսվում էր ապրիլին, սակայն գործընթացն արագացվեց՝ այդ թվում արտակարգ ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ կապված կորոնավիրուսի հետ։

«Ֆուգակուն» մասնակիորեն թողարկվել է 2020 թ. ապրիլին։ Հունիսին այն ճանաչվել է աշխարհում ամենաարագ սուպերհամակարգիչը։ Նոյեմբերին կրկնակի անգամ այդ դրույթը հաստատվել է։ «Ֆուգակուն» նաև առաջին հորիզոնականն է զբաղեցրել երեք այլ անվանակարգերում, որոնք վերաբերում են արդյունաբերության, արհեստական բանականության և թվային վերլուծությունների ոլորտներում գրանցած բարձր ցուցանիշներին։

Այս սուպերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu էլեկտրատեխնիկական ընկերության կողմից՝ Ռիքենի մասնագետների հետ համատեղ։ Այն ունակ է կատարելու ավելի քան 415 կվադրիլիոն հաշվարկ մեկ վայրկյանում։ Դա մոտ 2,8 անգամ գերազանցում է ԱՄՆ ազգային լաբորատորիայի Summit սուպերհամակարգչին, որը նախկինում անվանակարգերում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում, իսկ այժմ՝ երկրորդ։ Երրորդ հորիզոնականում գտնվո սուպերհամակարգիչը կրկին ամերիկյան է, իսկ չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում գտնվողները՝ չինական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել