Հիմա էլ էկոնոմիկայի նախարարն է փորձում լուրջ համոզել, որ, օրինակ, Հրայր Թովմասյանն է խանգարում երկրում իրական ներդրումներին։
Կարևոր չէ, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունենում, դրանց հետևանքով որքան խոցելի է դառնում երկրի տնտեսությունը, կարևոր չէ, թե տարածաշրջանի պետությունների հետ տնտեսական համագործակցությունները նոր թափ են ստացե՞լ, թե՞ հետընթաց են արձանագրել, կարևոր չէ, թե, օրինակ, ռուս-թուրքական նոր բախման պայմաններում Թուրքիան ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Արցախի հարցի հետ կապված, իրադարձություններն ինչքանով ի նպաստ Հայաստանի կլինեն, և էդպես շարունակ․․
Կարևորը՝ ՀՀ հպարտ քաղաքացու պասպորտ ստանալն է ու «չար ու նախանձ» ՍԴ դատավորներին հեռացնելը․ միայն դա է նպաստելու Հայաստանի կտրուկ զարգացման գործընթացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել