Mediaadvocate.am-ը գրում է․

2020թ.-ի փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Մշտադիտարկվող ժամանակահատվածում լուրերի հիմնական թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ՝ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» հանրային քննարկման մասին։ Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» կողմի քարոզ է արել, նրա հետ համակարծիք է եղել և «ԱՅՈ» է քարոզել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալվել են և՛ հանրաքվեն նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ իրավապաշտպան, «ՈՉ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը։ Պետրոս Ղազարյանը հաղորդումների ընթացքում երկակի ստանդարտներով է առաջնորդվել: Փետրվարի 21-ին Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը փորձել է շեղել հարցազրույցի հյուրին քննարկվող բուն թեմայից և քննարկել է «ՈՉ»-ի քարոզության հետ միայն մասնակիորեն կապ ունեցող թեմաներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելիս ավելի քան 37 րոպե «ԱՅՈ»-ի քարոզչությունից որևէ շեղման միտում չի եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել