Իսկ թշնամին շարունակում է ակտիվ ուսումնասիրել մեր լեզուն։
Բաքվի պետական համալսարանի պատմական ֆակուլտետին կից «Հայկական հետազոտությունների`պատմութ յուն, մշակույթ, գրականություն» լաբորատորիան 975 էջից և ավելի քան 74.000 բառ և բառակապակցություններից բաղկացած հայերեն-ադրբեջաներեն նոր բառարան է հրատարակել։
Բաքվի պետական համալսարանի պատմական ֆակուլտետին կից «Հայկական հետազոտությունների`պատմութ
Այս լուսանկարը լաբորատորիայի ավագ գիտաշխատողներից մեկն է հրապարակել։ Ի դեպ, այդ լաբորատորիան մտնում է այսպես կոչված հակահայկական տեղեկատվական համակարգի մեջ, և դրա աշխատակիցները շատ վաղուց ներգրավված են հակահայ քարոզչության մեջ։ Ակտիվ մշտադիտարկում են իրականացնում հայկական տիրույթում, իրենց մասնակցությամբ ստեղծված հայալեզու կայքերի և կեղծ հայկական օգտահաշիվների միջոցով ակտիվ գործում են մեր տիրույթում։ Հիմնականում բազմահազարանոց հայկական խմբերում պառակտիչ գրություններ և մեկնաբանություններ են թողնում, խուճապային տրամադրություն ստեղծելու նպատակով մեր զինված ուժերի մարտունակության մասին կեղծ տեղեկություններ են տարածում և այլն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=596347764543463&set=a.118577808987130&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել