Հետազոտողները նոր եզրահանգման են եկել կաթնասունների հաղորդակցման թեման ուսումնասիրելիս: Այս անգամ խոսքը գնում է խոշոր եղջերավոր անասունների մասին: Գիտնականները հաստատում են, որ կովերն ունակ են իրար հետ կիսելու ինքնազգացողության մասին տեղեկատվություն՝ բառաչոցի բարձրությունն ու տեմբրը փոխելով:

Նախորդ ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ կովերն ու իրենց հորթերը կարողանում միմյանց ձայները ճանաչել: Սակայն հարց այն մասին, թե արդյոք կովը կարող է բառաչոցի միջոցով այն կովերին, որոնք իր հետ արյունակցական կապ չունեն, որևէ բան հասկացնել, բաց էր մնում:

Ավստրալացի և ֆրանսիացի գիտնականները ձայնագրել են 13 կովի բառաչոց՝ արված տարբեր իրավիճակներում (քաղց, սնվելու ընթացք, հանգիստ, մեկուսացում, մյուսների հետ շփում): Ընդհանուր առմամբ արվել է 333 ձայնագրություն:

Հետազոտելով բոռոչոցի ամպլիտուդային հաճախականությունը՝ գիտնակնները պարզել են, որ յուրաքանչյուր կովի վոկալային տվյալները մշտապես յուրօրինակ են: Այսպես, յուրաքանչյուր առանձնյակ անգամ հեռվից լսելով մեկ այլ առանձնյակի ձայնը, հասկանում է, թե ում ձայնն է դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել