Tert.am-ը գրում է.

ՀՀ և ԵՄ միջև կքնված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առանցքային դերակատարություն ունի ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման հարցում: Այս մասին «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր թափ հաղորդեց ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտների համար հիմք հանդիսացավ հետագա բարեփոխումներն ուրվագծելու համար, համաձայնագրի կիրարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար: Իմ գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն իրականացնում է համաձայնագրի կիրարկման գործընթացի մշտադիտարկում: Հանձնաժողովը նախ քննարկեց և հավանության արժանացրեց կիրարկման ճանապարհային քարտեզը, ապա կենտրոնացավ բուն կիրարկման գործընթացի վրա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել