Այնպիսի էնտուզիազմով են հանրաքվեի գործընթացի մեջ մխրճվել, որ չեն էլ նկատում, թե կողքներն ինչ է կատարվում։ ՍԴ անդամներին տուն ուղարկելը կյանքի նպատակ են դարձրել։
Իսկ ադրբեջանցիները միջազգային լրահոսում Խոջալուի դեպքերի վերաբերյալ ուղղակի ակտիվ հակահայկական քարոզչությամբ են զբաղված։ Օրը դեռ առջևում ա, հույս ունենանք, որ արագ կհակազդեն ազերիների ագրեսիվ քարոզչական գործողություններին (գոնե այսօր)։ Իշխող թիմի ներկայացուցիչները պետք ա հասկանան, որ այլևս ընդդիմադիր խմբակ չեն, երկրի ղեկավարման համար պատասխանատվություն կրող պաշտոնական այրեր են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել