Իտալիայի Լոմբարդիա շրջանի Կրեմոնա քաղաքում կորոնովիրուսից մահ է գրանցվել: Այս մասին հայտնում Ansa-ն, հղում անելով իտալական հյուսիսային շրջանի իշխանության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ կինը օնկոլոգիական հիվանդություն ուներ, նա գտնվում էր Կրեմոնի հիվանդանոցում ծանր վիճակում: Նրա մոտ կորոնովիրուս էին հայտնաբերել:

Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվը կազմում է ամենաքիչը 132 մարդ, եւս 2-ը մահացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել