Tert.am-ը գրում է.

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 76 936-ի, որոնցից 2442-ը մահացել է, 22 888-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում ria.ru-ն։

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 76 936 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 51 606 մարդ (10 968 մարդ գտնվում է ծանր վիճակում) ներկա պահին դեռևս հիվանդ է, 22 888 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2442-ը մահացել է»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 648 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 2230 մարդ, մահացել՝ 97 մարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել