Տարածքների հանձնման մասին խոսք գնալ չի կարող։ Նախկին «ստրատեգների» հորինած «անվտանգության գոտի» կոչված այս ցնորամտությունը, ցավոք, կրկնում է նաև վարչապետ Փաշինյանը: Խոշորագույն սխալ է, եթե չասենք ավելին: Խնդիրը ղարաբաղյան չէ։ Խնդիրը հայ-ադրբեջանական է, հայ-թյուրքական: Եթե խոսք է գնում կայուն խաղաղության հաստատման մասին, և այն, պարտադրված արդեն, կապվում է տարածքների հետ, ապա կարող է տեղի ունենալ միայն տարածքների փոխանակում: 5000 կմ2 մեր անվտանգության գոտի անվանված տարածքների մի մասը մենք կարող ենք փոխանակել 5000 կմ2 տարածք ունեցող և մեզանից խլված ՆԱԽԻՋԵՎԱՆԻ հետ: Այ սա կլինի իրոք ԿՈՄՊՐՈՄԻՍԱՅԻՆ լուծում: Պետք է այս տարբերակը դնել շրջանառության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: