Ռուսաստանը Բելառուսին նավթի համար «անսպասելի առաջարկ» է արել: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Նա պատմել է Վլադիմի Պուտինի զանգի մասին, որի ժամանակ կողմերը քննարկել են հումքի մատակարարման պայմանները: Լուկաշենկոյի խոսքերով, խոսելով Ռուսաստանի կատարած հարկային փոփոխությունների արդյունքում Բելառուսի կրած վնասների մասին, Պուտինն առաջարկել է դրանք փոխհատուցել Մինսկին:

«Եթե մենք անցած տարի 1 միլիարդ դոլար էինք ստանում մաքսատուրքից, ասենք, իսկ այս տարի մենք 700 միլիոն կստանանք այս տուրքի իջեցումից (այն ամբողջ ժամանակ իջնում է): Նա ասաց. Մենք կփոխհատուցենք 300 միլիոն դոլարը»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ Մոսկվայի և Մինսկի համաձայնագրերի՝ Բելառուսը վերջին տարիներին Ռուսաստանից առանց մաքսատուրքի գնել է 24 միլիոն տոննա նավթ, որից վերաարտահանել է 6 միլիոն տոննա՝ արտահանման հարկը փոխանցելով իր բյուջե: Սակայն Ռուսաստանում 2019 թվականին կատարված հարկային փոփոխություններից հետո նավթի վրա արտահանման տուրքը հետզհետե կրճատվում է և ամբողջովին կզրոյանա մինչև 2024 թվականը: Միևնույն ժամանակ, բարձրացվում է հանքարդյունաբերության հարկը: Այդ պատճառով Բելառուսի համար հումքի գինը կհավասարվի համաշխարհային միջին գներին՝ հանած տրանսպորտային ծախսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել