Թեպետ համոզված եմ, որ նման տգիտություն և լկտիություն մեր կուսակցականների մտքով չի անցնի անել, այդուհանդերձ դիմում եմ բոլորին չընդօրինակել նկարում պատկերված այս երևույթը։

Ֆեյսբուքում ատելությունն ու հայհոյանքը քիչ չէ նաև Փաշինյանի և իմքայլականների նկատմամբ, և եթե մեր աջակիցներից որևէ մեկի մտքով անցներ հավաքել մի քանիսը, տհաճ պատկեր կստացվեր․․․ Այսպես է գեներացվում և խրախուսվում ատելության և վիրավորանքի մթնոլորտը՝ վարչապետից մինչև շարքային կուսակցական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել