Հ1-ին «դզել ա՞»․․․
Ասի՝ փեշիս քարը թափեմ, այնուամենայնիվ, նայեմ Նիկոլ Փաշինյան vs իր իսկ վիրավորական արտահայտություններով բնորոշած Պետրոս Ղազարյան զրիցը: Ի՞նչ ասեմ, սեփական դատողություն ունեցող մարդու համար ծանր գործ է, նաև ակնհայտ ամենատարած մակերեսայնությունը: Բայց դա դեռ մի կողմ:
Հ1-ի յութուբյան էջում էի նայում: Տեսանյութի ներքո «ծփում» էին թավիշը, «սերն» ու հատկապես «հանդուրժողականությունը»:
Այլ ալիք լիներ (ասենք՝ Ազատություն-մազատություն) բանի տեղ էլ չէի դնի, բայց սա Հ1-ն է... Ու տեսանյութի տակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նաև այլ հայ մարդկանց սպանելու, կախելու ուղիղ կոչեր են հնչում:
Ներկայիս Հ1-ի ղեկավար կազմին ընկալելի ժարգոնային բռաթափոնով ասած՝ ձեզի դզո՞ւմ ա, որ տենց կոչեր են հնչում, էտի սիրո թույն դրսևորո՞ւմ ա, որ տենց պինդ-պինդ պահել եք ձեր էջում դրած ձեր նյութի տակ:
Զրուցողներին վիրավորական արտահայտություններ էլ կան, իհարկե, բայց դա էլ, կներեք արտահայտությանս համար, չի «դզում»:
Հիացեք (սպանության կոչերից բացի՝ ուղիղ հայհոյական կամ անձնական վիրավորանքներ, որոնց մի մասը ռետինել եմ, բայց իրենց էջում բաց դրված է):
Հա, ու հետաքրքիր է, ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է մարդասպանության ուղիղ կոչեր անող «դիաննահարությունյաներով» (չի զբաղվի, իհարկե, բայց նավսյակի հարցի տեսքով արձանագրենք):