Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնել։
Ըստ Pastinfo-ի տեղեկատվության՝ պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը...
Այո՛, վայելել է օդում և ցամաքում, գուցե և ջրում...
Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:
Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել: Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի...
Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=191344955420267&id=100036342911070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել