Լոս Անջելեսում սպանվել է ռեփեր Pop Smoke-ին (իսկական անունը Բաշար Ջեքսոն), հաղորդում է TMZ-ն: Երաժիշտը 20 տարեկան էր:

Երկու հանցագործներ ներխուժել են Pop Smoke-ի հոլիվուդյան բնակարան՝ 4:30-ի սահմաններում: Ավազակներից մեկը կրակել է ռեփերի վրա: Երաժիշտը մահացել է հիվանդանոցում: Հարձակվողները դեռ չեն ձերբակալվել:

2019-ի գարնանը Pop Smoke-ին թողարկել էր Welcome to the Party թրեքը, որը YouTube-ում ավելի քան 20 միլիոն դիտում էր հավաքել: Դրա ռեմիքսը ձայնագրել են Նիկի Մինաժը, French Montana-ն և Skepta-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել