Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սասեքսի դքսերին արգելել է գումար վաստակելու համար օգտագործել Sussex Royal ապրանքանիշը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը փորձել են Sussex Royal ապրանքանիշը գրանցել մի շարք նախագծերի համար, ինչպիսիք են հագուստի սեփական հավաքածուների, գրենական պիտույքների, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների վաճառքի համար: Դրանից բացի, նրանք ցանկանում էին բացել Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex (Սասեքսի դքսի եւ դքսուհու ֆոնդ) բարեգործական հիմնադրամը:

Անձնական զրույցի ժամանակ թագուհին, արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը եկել են այն մտքին, որ պետք է վերաթողարկում իրականացվի: Զույգը համաձայնել է, որ Sussex Royal բրենդի օգտագործումն իրենց արքայական կոչումներից հրաժարվելուց հետո հասարակությունում մի շարք հարցեր կառաջացնի: Արդյունքում որոշվել է, որ Սասեքսի դքսերը իրենց նախագծերը, այդ թվում եւ պաշտոնական կայքն ու բարեգործական ֆոնդը նոր անվանումով են գրանցելու:

Ամուսինները Sussex Royal բրեդը սկսել էին առաջ ըանել անցած տարվանից: Նրանք ստեղծել էին @sussexroyal Instagram-յան էջը, որտեղ լուսաբանվում էին նրանց կյանքի կարեւոր իրադարձությունները: Էջն ունի 11,2 մլն հետեւորդ:

Սակայն երբ հունվարի 8-ին Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին արքայական արտոնություններից հրաժարվելու մասին: Նրանք հայտնեցին, որ մտադիր են ապագայում ֆինանսապես անկախ լինել: Ըստ մոտ կանգնած աղբյուրների, թագուհին չի ցանկանում, որ արքայական ընտանիքի աշխատող անդամները վաստակեն իրենց տիտղոսներն օգտագործելով:

Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ այս տարվա գարնանից ի վեր արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կդադարեն կատարել թագավորական պարտականությունները և կկորցնեն իրենց տիտղոսները: Բացի այդ, նրանց այլևս միջոցներ չեն հատկացվի պաշտոնական միջոցառումների համար:

Արքայական իշխանություից ամուսինների հրաժարվելն աղետալի էր արքայական ընտանիքի համար: Սկանդալը հարված հասցրեց բրիտանական միապետության հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել