Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմի պրեմիերան: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը: Նաեւ չեղարկվել է գովազդային շրջագայությունը Չինաստանում: Գլխավոր դերակատար Դենիել Քրեյգին եւ մյուս դերասաններին հանձնարարել են հիվանդության բռնկման պատճառով ձեռնպահ մնալ ՉԺՀ այցելելուց։
Ինչպես նշվում է, Չինաստանն առավել կարեւոր արտասահմանյան շուկաներից մեկն է M16 գործակալի մասին ֆիլմերի համար: Ռեժիսոր Սեմ Մենդեսի բոնդապատումի նախորդ՝ «007. ՍՊԵԿՏՐ» սերիան համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար, Չինաստանում այն հավաքել է 84 մլն դոլար: «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարը Ռուսաստանի վարձույթում կհայտնվի ապրիլի 9-ին, ԱՄՆ-ում՝ ապրիլի 10-ին: Ջեյմս Բոնդին վերջին անգամ մարմնավորել է Դենիել Քրեյգը: Ընդամենը նա գերգործակալի դերը խաղացել է հինգ ֆիլմում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: