Սահմանադրական դատարանը հերթական իր նիստին այսօր՝ փետրվարի 18-ին, հակասահմանադրական ճանաչեց Ոստիկանության մասին օրենքի մի դրույթ։

Նշենք, որ քննվում էր ՀՀ Վարչական դատարանի դիմումի հիման վրա Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ոստիկանության ծառայողի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով սահմանադրության համապատասխանության հարցը։

Այսօրվա նիստի կրկին ներկա չէր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։

Նիստին մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ԱԺ ներկայացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել