Դուեյն Ջոնսոնը հանրահայտ ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է: Նրա կեղծանունը Ժայռ է. այդպես անվանում են երկրպագուները: WWF/E ութակի չեմպիոն է, WCW երկակի չեմպիոն, WWF երկակի միջմայրցամաքային չեմպիոն և WWF հնգակի խմբային չեմպիոն: 2000 թվականին հաղթանակ է տարել Արքայական մարտում:

2001 թվականից ի վեր սկսել է նկարահանվել ֆիլմերում, իսկ 2002-ին գլխավոր դեր է ստանձնել «Կարիճների արքան» ֆիլմում: Նրա հոնորարը՝ 5,5 միլիոն դոլարի չափով, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին գլխավոր դերի համար խոշորագույն հոնորար:

Իր ապագա կնոջ՝ հայուհի Լորեն Խեշյանի հետ Ժայռը ծանոթացել է Բոստոնում 2006 թվականին՝ այն ժամանակ, երբ նկարահանվում էր «Խաղի պլանը» ֆիլմում: Լորեն Խեշյանը հայկական արմատներով ամերիկացի երգչուհի է: Լորենը հայկական ծագում ունեցող ամերիկացի թմբկահարի՝ Ջոն Թոմաս Խաշյանի դուստրն է: 2015 թվականին զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Ժասմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել