Այս փոշոտողները շարունակում են նպաստել ծաղկային բույսերի բազմացմանը ողջ մոլորակում։ Մեղուները էկոլոգիական կարևորագույն ֆակտորներ են հանդիսանում, որոնք օգնում են պահպանել կենսաբազմազանությունը։

Մեղուները փոշոտողների միակ խումբն են, որոնք սնվում են բացառապես նեկտարով և փոշեհատիկներով կյանքի ողջ ցիկլի ընթացքում։ Գիտնականներին հայտնի է, որ մեղուներն առաջացել են գիշատիչ կրետներից, սակայն թե ինչ է փոխվել վերջիններիս օրգանզիմում և ինչու են նրանք սկսելնեկտարով սնվել, գիտնականները դեռևս չեն կարողանում ասել։

Շուրջ 100 միլիոն տարի շարունակ սառած վիճակում գտնվող Apicula Discoscapa մեղուն հայտնաբերվել են Մյանմայում և պատկանում են միջին կավճի ժամանակաշրջանին։ Հայտնաբերված խեժի ներսում գիտնականները հայտնաբերել են ոչ միայն փոշեհատիկով մեղվին, այլև պարզագույն մակաբույծի, որը մինչօրս հանդիպում է մեղուների փոթակներում և սնվում է որդերով։

Սառած մեղուն ընդհանուր գծեր ունի ժամանակակից մեղուների հետ, ներառյալ՝ փետրավոր մազիկները, կլորացած մեջքը։ Միաժամանակ, նրանք նման են գիշատիչ կրետներին, քանի որ թևերի վրա երակներ ունեն։

Բացահայտումը թույլ է տալիս առավել լավ հասկանալ մեղուների էվոլյուցիան և որոշել, թե ինչպես են նրանց նախնիները գիշատիչներից վերածվել բուսակերների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել