Դատվածության լուրի հետ կապված երեկվանից սպասում էի Պապիկյան Սուրոյի արձագանքին:
Ինքը իմ տպավորությամբ Նիկոլի թիմի միակ նորմալ կադրն ա, ու հույս ունեի, որ կասի՝ ինֆոն սուտ ա, ու կապացուցի, որ սուտ ա:

Բայց, փաստորեն, հաստատեց, այսինքն՝ դատված ա եղել ու թաքցրել ա էդ փաստը կենսագրությունից:
Բայց հիմա էականը էդ չի․ կյանք ա, բոլորի հետ էլ կարա պատահի:

Մեկ այլ բան ա կարևոր. Պապիկյան Սուրոն էսօր կյանքում առաջին անգամ նիկոլություն արեց: Համենայն դեպս, հրապարակային ձևով՝ առաջին անգամ:

Թեև ասում ա՝ ինֆոն ճիշտ ա, տենց բան եղել ա, բայց դաշտ ա գցում մի հատ թեզ, թե իբր իրանց դեմ «կոմպրոմատներ» են հավաքվել, ֆլան-ֆստան, ու էլի առանց անվան, անհասցե բաներ ա ասում: Այսինքն՝ Սուրոն պիտի ներողություն խնդրեր, ոնց որ «քրեական ենթամշակույթի դեմ հուժկու պայքար մղող» Նիկոլն ա սիրում ասել, ժողովրդին խաբելու համար, բայց զոհի կերպար ա ընդունում, թե բա՝ մրոտում են, կոմպրոմատներ են հավաքում:
Եթե Պապիկյան Սուրոյի համար իր անցյալի մասին ՃԻՇՏ ինֆորմացիան մրոտել ա, բան չկա ասելու: Իսկ եթե գիտի՝ ովքեր են մրոտողները, թող անուն տա, խի՞ ա կակազում:

#լրջացեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել