- Այս դատախազը եւ ԿԸՀ նախագահը նո՞ր են։
- Ոչ, պարզապես դրանք լվացված են Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմով։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը բացահայտ ասում է, որ մենք գնում ենք հանրաքվեի, որովհետեւ Հրայր Թովմասյանն իր աշխատանքն է անում, այլ ոչ թե Արթուր Դավթյանի եւ Տիգրան Մուկուչյանի պես «ընդունել է խաղի կանոնները»։

Լոգիկան հետեւյալն է. Փաշինյանն ասել էր, որ երկրում չկա մի դատավոր, որը իր ասածը չի անի, իսկ ՍԴ դատավորները պատասխանել են․ «Սուտ ես ասում, կան»։ Հասկանո՞ւմ եք՝ մենք գնում ենք համապետական ընտրական պրոցեսի, ծախսում ենք գումար, իշխանական բոլոր պատգամավորներն իրենց վրա срок են վերցնում միայն նրա համար, որ Փաշինյանը պահպանի «Լայվի մեջի տղա» իմիջը։
Կանացի լոգիկայի անունն ա դուրս եկել, բայց փաշինյանենց լոգիկան անկրկնելի ա. եթե դու «քաղաքական դալալությամբ» ես զբաղված, եթե պատրաստ ես կատարել նույնիսկ բացահայտ հակաօրինական հրահանգներ, ապա դու «պուպուշ» ես ու «ընդունել ես խաղի կանոնները»։ Ու կապ չունի, որ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից քեզ մեղադրել է բոլոր մահասփյուռ մեղքերի մեջ։
Թե բա՝ «խաղի կանոնները գրված օրենքներն են»․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10215431949292028&set=a.3442822749430&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել