Անցած տարվա արդյունքներով աշխարհում մեծահարուստների թիվն աճել է 10 տոկոսով՝ մինչև 2.7 միլիոն մարդ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ Wealth-X ընկերության տվյալներին հղումով: Հարուստների կարողության ընդհանուր արժեքը հասել է 26.6 տրիլիոն դոլարի:

Վերլուծաբանները եզրակացրել են, որ հարստության աճի պատճառը կենտրոնական բանկերի դրամավարկային խթանման անցումն է, ինչը գրավել է ներդրողներին: Հարուստների մեծ մասը՝ 1.05 միլիոն մարդ, ապրում է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում նրանց թիվը գրեթե 734 հազար է, իսկ Եվրոպայում՝ 678 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել