1870-ականներին նվաճելով Եվրոպայի ամենակոմպետենտ ու հեղինակավոր հոգենյարդաբանի կոչումը և լինելով փառքի գագաթնակետին՝ 1886 թ. նա հրատարակում է «Սեռական հոգեկան շեղումներ» գիրքը, որը պարզապես ոչնչացնում է մինչ այդ գործող բարոյական բոլոր կանոնները։ Իր թեմատիկ ուսումնասիրության մեջ նա հետազոտում է սեռական անոմալիաները՝ մանրամասնորեն նկարագրելով դրանք։ Սահմանում ու բնութագրում է սեռական սադիզմը, մազոխիզմը, կենդանաֆիլիան և այլ շեղված վարքագծեր։ Նման բնույթի նյութեր մինչ այդ երբեք ու ոչ մի տեղ չէին հրապարակվել, այդ իսկ պատճառով հեղինակի կողմից ներկայացված «զզվելի» նկարագրությունները մեծ մասամբ լատիներենով էին գրված, որպեսզի աշխատությունը հասկանալի լիներ միայն բժիշկների համար։

Չնայած այն բանին, որ գրքի հրատարակումից հետո ֆոն Էբինգի անունը սկանդալային հայտնիություն ձեռք բերեց, գիրքը մեծ տարածում գտավ ու հեղինակի կյանքի ընթացքում 12 անգամ վերահրատարակվեց։ Ավելի ուշ այն թարգմանվեց տարբեր լեզուներով։ Վերահրատարակվում է անգամ մեր օրերում։ Ուսումնասիրելով և նկարագրելով սեռական շեղումների բազմաթիվ դեպքեր ու տեսակներ՝ ֆոն Էբինգը մարդկանց առօրյա կյանք ներմուծեց հակասական գաղափարներ, որոնք օգտագործվում են նաև այսօր։

Ռիխարդ ֆոն Քրաֆթ-Էբինգի մահից հետո՝ 1902 թ., նրա անձնական գրադարանում հայտնաբերվեցին միշարք շոկային լուսանկարներ, որոնք երբևէ չէին հրապարակվել և չէին նկարագրվել սեքսապաթոլոգի կողմից։ Ամենաապշեցուցիչ լուսանկարը դարձավ «անանուն տրանսվիստիտը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել