Սնյուս օգտագործողներն ավելի շատ վնաս են հասցնում իրենց օրգանիզմին, քան սովորական ծխողները: Դա պայմանավորված է նրանով, որ խառնուրդը բերանում ծխախոտի ծխից ավելի երկար է մնում, և վնասակար նյութերը ավելի շատ են կլանվում՝ հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր» կայքը:
Ծառայությունը նշել է, որ նիկոտինը և այլ քիմիական նյութեր սնյուսից արտազատվում են թքի մեջ և անմիջապես մտնում են արյան մեջ բերանի լորձաթաղանթի միջոցով: Բացի այդ, ներծծված նյութերից ավելի քան 30-ն ունեն քաղցկեղածին հավանական ազդեցություն, այսինքն՝ նրանք կարող են քաղցկեղ առաջացնել: Դրանցից ամենավտանգավորը նիտրոզամիններն են, որոնք ձևավորվում են արտադրության փուլում ծխախոտի ֆերմենտացման ժամանակ:
30 րոպեի ընթացքում տասն անգամ ավելի շատ նիկոտին է հայտնվում թքի մեջ, քան պարունակվում է մեկ ուժեղ ծխախոտի մեջ`մինչև 22 միլիգրամ: Սա հանգեցնում է կախվածության արագ ձևավորմանը: Սնյուսից հրաժարվելը ավելի դժվար է դառնում, քան ծխելը: