Ժամանակակից հասարակության մեջ մարդկանց ներքնազգեստը ցուցադրելն անպատշաճ է, այնպես չէ՞: Ամեն դեպքում մինչև վերջին ժամանակներս դա այդպես էր համարվում:

Սակայն նախկինում ամեն ինչ այլ էր: Ներքնազգեստ ասվածը, որն այսօր պատկերացնում ենք մենք, գոյություն պարզապես չուներ: Կտորները չափազանց թանկարժեք էին, և «մի տաբատը մյուսի տակից կրելը» անիմաստ էր համարվում: Իսկ կանայք առհասարակ տաբատներ չէին կրում՝ ո՛չ երկար, ո՛չ կարճ, ո՛չ ներքևից, ո՛չ վերևից. տաբատը նախատեսված էր միայն տղամարդկանց համար:

XVI դարում, սակայն, նորաձևություն մտավ տղամարդկանց ներքնազգեստը՝ կարված ամենաբարակ վուշից կամ անգամ մետաքսից ու զարդարված ասեղնագործությամբ և ժանյակներով: Այդ ներքնազգեստները, բնականաբար, կրելու հնարավորություն ունեին միմիայն ամենահարուստները: Եվ ահա առաջացավ «խնդիր». ներքնազգեստը թաքնված էր հագուստի տակ, հետևաբար այն ոչ ոք չէր կարող նկատել ու գովաբանել: Իսկ հարստությունն ի ցույց դնելը պատմական մարդկանց գլխավոր զբաղմունքներից մեկն էր:

Եվ ահա տղամարդկանց կոստյումները XVI դարում ձևափոխվեցին՝ անվանվելով «trunkhose» կամ «slopes»: Տաբատների վրա այնքան մեծ անցքեր էին արվում, որ դրանց տակից ակնհայտորեն երևում էր ներքնազգեստը: Հագուստը կարծես ճչում էր. «Տեսե՛ք, ես ինչ-որ հասարակ մահկանացու չեմ. ես տաբատից տակից ներքնազգեստ եմ կրում»:

Այդ ժամանակների նորաձևության մեկ այլ դետալ էր codpiece կոչվածը, որին այսօր հաստատապես չենք հանդիպի: Նայեք լուսանկարը և հասկացեք, թե մարմնի որ մասը ծածկելու համար էր այն նախատեսված: Այդ «պաշտպանող մասերը» որոշ ժամանակ անց այնքան մեծացան, որ դրանց վրա սկսեցին գրպանիկներ կարել:

Այդ «սարսափելի և ամոթալի» նորաձևության դեմ պայքարում էր ինքը՝ Հռոմի պապը:

Ավելի ուշ՝ XVII դարում, ներքնազգեստներն աստիճանաբար սկսեցին չերևալ տղամարդկանց տաբատների տակից: Տարիներ անց այդ նորաձևությունն ամբողջապես նահանջ ապրեց Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել