ԱՄՆ-ն միակողմանի ստվերային ակտիվ ջանքեր է գործադրում՝ խթանելու համար իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» իրականացման գործընթացը՝ չնայած դրա հետ կապված մի շարք կազմակերպությունների և առանցքային շահառու դերակատարների կողմից արտահայտված բացասական վերաբերմունքին։
Վերոնշյալի համատեքստում տեղեկատություն է տարածվել առ այն, որ առաջիկա շաբաթների ընթացքում Կահիրեում մի քանի կարևոր արաբական երկրների և Իսրայելի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է նախապատրաստվում Վաշինգտոնի ակտիվ միջնորդությամբ։
Ի դեպ, նշված հանդիպումը բնութագրվում է որպես «աննախադեպ», քանի որ դրան կարող են մասնակցել Եգիպտոսի նախագահը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, Հորդանանի, ԱՄԷ-ի, Սուդանի, Բահրեյնի, Օմանի ղեկավարները, ԱՄՆ-ի պետքարտուղարը և այլն․․․ Նշվում է, որ փորձ է արվում ապահովելու նաև Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի մասնակցությունը․ գործընթացը համակարգում է անմիջապես Մ․ Պոմպեոյի թիմը։
Եթե նման հանդիպում կայանա, ապա, անգամ անկախ արդյունքներից, բավական կարևոր և հիրավի աննախադեպ քայլ կլինի մերձավորարևելյան հիմնախնդրի հետ կապված լիցքաթափման առումով։