#քաղցկեղ #ֆլեշմոբ #վարչապետ #city_of_smile #PRADOվինուտի

Նախորդ գրառմանս մեջ (եթե չեք կարդացալ, կարդացե՛ք) ֆիքսեցի, որ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ֆլեշմոբին միացան բոլոր պետական պաշտոնյաները՝ բացի առողջապահության նախարարի դերակատարից: Մտածե՞լ եք, թե ինչու...

Առողջապահության նախարարի դերակատարի նշանակման օրվանից սկսած սկանդալային պատմությունները հետապնդում են նրան, իսկ դա նկատում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաև դերակատարի վերադասը: Դերակատարի ռեյտինգն օր օրի նվազում է, և ժողովրդի երբեմնի վստահությունը` վերանում: Նման սուր դեպքեր եղան նախորդ գարնանը` #գարդասիլի հարցի ժամանակ, նախորդ աշնան սկզբին` հայտնի ասուլիսից հետո, 2019 թվականի դեկտեմբերին` «առողջության հարկի» քննարկման ժամանակ, և այս դեպքի սրությունը շարունակվում է մինչ այսօր` դժգոհություններ ծննդատների փակման, ՁԻԱՀ-ի կենտրոնի «օպտիմալացման», «Արմնյուզ» լրատվականի տեսանյութի և այլ նման հարցերի շուրջ: Իսկ ի՞նչ է անում դերակատարը, որպեսզի «դուրս գա» իրավիճակից... Իհարկե, մեղավորներ է փնտրում և փորձում է «ապահովագրվել»` իրենից ստեղծելով քաղաքական զոհի կերպար:

Եվ այսպես՝ մեղավոր են բոլորը` Մինասյան Միքայելը, Մուրադյան Արմենը, ես, «հակահեղափոխությունը», «խավարամիտները», «հետամնացները» և, իհարկե, հենց իր կուսակցության պատգամավորները... Սակայն միայն մեղավորներով հարցը չի կարող սահմանափակվել, և որպես «ապահովագրություն»՝ ձեր ստի դերակատարը ամեն անգամ «սուր» դեպքերի ժամանակ որևէ եթերով «կպնում» է Նիկոլ Փաշինյանի կնոջը: Բավական է հիշել «ծխախոտային ինդուստրիայից գումար ստանալը բարոյական չէ» արտահայտությունը (խոսքը գնում էր քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման մասին, որը նախարարությունը խիստ թերի է ապահովում) պատկերացում կազմելու համար դերակատարի նենգության աստիճանի մասին... Սա է պատճռը, որ ձեր ստի դերակատարը չմասնակցեց փետրվարի 4-ին մեկնարկած ֆլեշմոբին, քանի որ այն կազմակերպված էր «City of Smile» հիմնադրամի կողմից, որի տնօրենն է հենց Աննա Հակոբյանը... Իրեն թվում է, որ Աննա Հակոբյանին «կպնելով» նա կկարողանա երկար «ձգել» այդ պաշտոնին, իսկ իր վերադասը կվախենա իրեն աշխատանքից ազատելուց...

Չափազանց պրիմիտիվ մոտեցում է, բայց դե պրիմիտիվների համար` պրիմիտիվ մոտեցումներ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել