Երեկվա «պառլամենտարիզմի մաստեր կլասից» հետո ինձ սկսեցին որոշ երևույթներ անհանգստացնել, որոնցով հերթականությամբ կկիսվեմ ձեզ հետ:
Որպես ՀՀ քաղաքացի՝ երբեք չեմ նկատել, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կամ ՀՀ սահմանադրության վերաբերյալ որևէ դիսկուրս լինի հանրության մեջ, և հենց դա է պատճառը, որ շատերը նույնիսկ չգիտեն ՍԴ-ի գործառույթները: Որևէ մեկի կյանքի որակի, բարեկեցության, սոցիալական կարգավիճակի վրա ՍԴ-ն ուղիղ կերպով չի ազդել: Ու հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչու, մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, տնտեսական հարցերը, առողջապահական հարցերը և սոցիալական հարցերը, որոնք ունեն անմիջական ազդեցություն բոլորիս կյանքի վրա, թողած, մեր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարում և քննարկում Սահմանադրության մեջ նախատեսվող ինչ-որ փոփոխություն:
ԱԺ պատգամավորները, հասկանալով, որ իրենք իրենց ձեռքով տապալում են սահմանադրական կարգը, հերթական անգամ իրենց պատասխանատվությունը դնում են հասարակ քաղաքացու ուսերին՝ հայտարարելով, որ խնդիրը լուծվելու է հանրաքվեի միջոցով: Այդ քայլով իրենք Սահմանադրության փոփոխության շուրջ ստեղծված մասնագիտական դիսկուրսը տեղափոխում են փողոց` հասցնելով դա պողոսի մակարդակի, ով նույնիսկ չգիտի, թե երկրին ինչու է ՍԴ անհրաժեշտ... Հերթական շոու-ծրագիրը...
Հարգելի պաշտոնյաներ, ինչի՞ց եք ուզում շեղել ժողովրդին...Կասե՞ք, մենք էլ իմանանք...