Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ  Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Նա նաև հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել