Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քաղաքական իշխանությունը գնում է հանրաքվեի ճանապարհով: Ողջունում եմ այդ քաղաքական որոշումը, բայց միայն հանրաքվեի մասով:

Իսկ իրավագիտության առումով նկատեմ, որ փորձ է արվում հանրաքվեի դնել հակասահմանադրական փոփոխություն, մասնավորապես՝ դրանով խախտվում է դատավորների լիազորությունների շարունակականության կարևորագույն սկզբունքը, և ի վերջո, 213-րդ հոդվածը պարզապես չի կարող փոփոխվել: Նախ՝ այդ հոդվածն անցումայինի դրույթներում է, իսկ հետո՝ այդ հոդվածը կատարել է իր ֆունկցիան և փաստացի ուժը կորցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել