Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։

«Ես ուզում եմ ասել, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է, տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ներքո ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել հինգ հազար դոլար կաշառք ու վարչապետի միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր կոչում շնորհելու վերաբերյալ, սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, վիրավորանք է 2018 թվականի հեղափոխության արժեքների հացեին», - ասաց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել