ԱԺ, թե՞ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ:

Իրականում թող ինձ ների ՍԴ նախագծի հեղինակ, նախկին լրագրող-պատգամավորը & CO, ում «իրավաստեղծ մտքի թռիչքի և հնարավորությունների» վրա կասկած անգամ չունեմ, բայց կարծում եմ, որ այս Սահմանադրական մղձավանջի հետևում կանգնած ողջ տնային աշխատանքի հեղինակը ՍԴ ներսում չաշխատող «անդամ-դատավորն» է: Նա ամեն դեպքում կորցնելու բան չունի, որովհետև ամեն դեպքում «անդամ-դատավոր» է մնալու:

Բայց այ նրանք և հատկապես նա, ով ունի կորցնելու բան, անտեսելով գործընթացի իրավաչափությունը, 168-169 կմ ժամ (արագությունը պատահական չէ) արագությամբ սլացող մեքենայով (թող ինձ ներեն իմ երաժշտական կուռքերը այդ անունը արտաբերելու համար) Հրագի հայտնի երգը մինչև 300 և 300.1 volume (սա ևս պատահական չէ) բարձրացրած և բառերը անգիտակից գոռալով հպարտ նետում են իրենց ձորը:

Նստած մտածում եմ ու ուզում եմ հասկանամ, թե ի՞նչ «մտքի գիգանտներ» են նրանք, ովքեր Փաշինյանին համոզել են, որ ՍԴ շուրջ puzzle-ը կարելի է այսպես լուծել, ու արդյո՞ք ինքը հասկանում է, թե՞ ՍԴ չաշխատող «անդամ-դատավորը» ի՜նչ «գիգանտ արջի» ծառայություն է մատուցում իրեն շատ վատ հեռանկարով: Իսկ հեռանկարներից մեկը հնարավոր հանրաքվեն է, ինչը ենթադրում է ՍԴ դատավորներին ազգովի գործից հանելու կամ չհանելու հարց: Դա իր հերթին վերածվելու է Փաշինյանի վստահության հանրաքվեի:

Հ.Գ. Ռուչնոյը քաշի, դեմը ձոր ա՜, «անդամ-դատավորը» չի ասում, որ բոլոր расклад-ներով ձոր ա՜... Անփորձանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել