Operativ.am-ը գրում է.
Ֆինլանդիայի նոր կառավարությունը հայտարարել է երկու ծնողների համար նորածիններին խնամելու նպատակով հավասար դեկրետային արձակուրդ սահմանելու պլանների մասին, հայտնում է BBC News-ը:
Նորածինների երիտասարդ ծնողների նպաստները կվճարվեն մինչև 14 ամիս` նրանցից յուրաքանչյուրի համար կազմելով 164 օր: Ֆինլանդիայում այս որոշումը բացատրվել են երիտասարդ ընտանիքների բարեկեցության և գենդերային հավասարության անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ Ֆինլանդիայում ներկայումս դեկրետային արձակուրդը կանանց համար տևում է 4 ամսից քիչ ավել: Ընդ որում, նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը, դեկրետային արձակուրդ է տրվում նաեւ նորածինների հայրերին` մինչև 2.2 ամիս ժամկետով:
Հեռուստաալիքը նշում է, որ հարևան Շվեդիայում գործում է դեկրետային արձակուրդների առավել մեծահոգի համակարգը. այս երկրում նորածիններին խնամելու համար սահմանված արձակուրդը ծնողներից յուրաքանչյուրի համար կազմում է 240 օր: