Մարոկոն պետություն է Հյուսիսային Աֆրիկայում։ Դրա ափերը ողողում են երկու օվկիանոսներ, այդ իսկ պատճառով այն նախընտրելի վայր է ծովափնյա հանգիստը սիրող զբոսաշրջիկների շրջանում։ Աֆրիկայի էկզոտիկայի և արաբական մշակույթի միաձուլումը հանգստացողներին անտարբեր չի թողնում։ Սակայն միայնակ հանգստանալ որոշած աղջիկների համար արևելյան հեքիաթը կարող է վտանգավոր լինել։

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ

Մարոկո այցելելիս հարկավոր է իմանալ հետևյալը.

  • Տեղի արժույթը մարոկոյան դիրհամն է։
  • Գիշերվա ժամը 3-ին տեղի բնակչությունը պարտադիր աղոթք է կատարում։
  • Միջին ջերմաստիճանը +15+30 է, սակայն լեռնային շրջաններում այն կարող է հասնել -10-ի։
  • Գործում է Tax Free համակարգը։

Ինչի՞ց պետք է զգուշանան աղջիկները

Մարոկոն անվտանգության բավարար մակարդակ ունեցող քաղաքակիրթ երկիր է։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ երկրում համատեղված են մի քանի մշակույթներ, այդ թվում նաև՝ արաբական։ Ահա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն աղջիկները.

Հագուստ

Երեկոյան ժամերին քաղաքում զբոսնելիս փակ հագուստ է հարկավոր կրել։ Պետք չէ կարճ զգեստներով, շորտերով կամ լողազգեստով շրջելանգամ ցերեկը։ Մոլորվե՞լ եք. ավելի լավ կլինի, եթե որևէ կնոջ մոտենաք։ Եթե որևէ հարցով դիմեք տղամարդու և ընթացքում ժպտաք, այլ կերպ կհասկացվի Մարոկոյում։

Վարքագիծը տեղի շուկաներում

Վերադառնալով շոփինգից՝ կարող եք մնալ առանց գումարի ու փաստաթղթերի։ Շուկա պետք չէ տանել բարակ գոտիներով պայուսակներ։ Փաստաթղթերը խորհուրդ է տրվում թողնել հյուրանոցում, և վերցնել դրանց պատճենները։ Տեղի գողերը մշտապես հետևելու են Ձեզ, և չեք էլ նկատի անգամ, թե ինչպես հափշտակություն կկատարեն Ձեզանից։

Լուսանկար

Աղջիկները սիրում են լուսանկարվել։ Սակայն Մարոկոյում օրենսդրական մակարդակով կարգավորվող որոշակի սահմանափակումներ են գործում։ Օրինակ՝ արգելվում է լուսանկարել կամ լուսանկարվել ոստիկանների ու զինվորականների հետ։

Ակումբներ, բարեր

Որոշել եք ժամանակն անցկացնել ակումբու՞մ։ Այցելեք միայն հյուրանոցում գործող ակումբներ։ Այնտեղ ավելի անվտանգ է, մաքուր, նման եվրոպականին։ Կան անվտանգության աշխատակիցներ, որոնք իսկապես հետևում են կարգուկանոնի պահպանմանը։ Իսկ քաղաքի բարերն ու ակումբները չեն առանձնանում իրենց անվտանգությամբ։ Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, բարձր խոսակցությունները, սակայն, սահմանափակվում են օրենքով։ Դրանց համար պատասխանատվությունը տուգանքից հասնում է մինչև ազատազրկման։

Մարոկոն անվտանգ երկիր է, որը մշտապես ձգտում է զբոսաշրջիկների համար բարձրացնել ծառայությունների որակը։ Սակայն չի կարելի զգոնությունը կորցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել