Այս պատմությունը պատմել է հենց Միկոյանը արդեն Ստալինի մահից հետո։

«Մի անգամ՝ Ստալինի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ Միկոյանը նստած էր Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի կողքին։ Մինչ կուսակցական առաջնորդները քննարկում էին քաղաքական թեմաներ, Անաստաս Միկոյանը Նադեժդայի հետ խոսում էր երեխաներից։ Ստալինը դա նկատեց և ասաց.

-Պոլիտբյուրոյի անդամ ընկերնե՛ր, տեսե՛ք, Միկոյանը հոգ է տանում իմ կնոջ մասին։ Եթե ես նրան սպանեմ, նա ինքն է մեղավոր լինելու։

Բոլորը ծիծաղեցին, սակայն հաջորդ անգամ արդեն զգուշավոր Միկոյանը ամեն դեպքու որոշեց հեռում մնալ Ալիլուևայից, սակայն վերջինս մոտեցավ նրան։ Ստալինը դա կրկին նկատեց ու ասաց.

-Տեսնու՞մ եք, Միկոյանը նորից հոգ է տանում իմ կնոջ մասին։

Այդ ժամանակ Միկոյանը, չնայած որ Իոսիֆ Ստալինի վաղեմի ընկերն էր, վախեցավ։ Հերթական ընդունելության ժամանակ նա ինքը մոտեցավ Նադեժդային այն պահին, երբ դա նկատելի չէր լինի, և առաջարկեց միասին չնստել, որպեսզի անտեղի կասկածանքների տեղիք չտան։ Նադեժդան ծիծաղեց՝ հասկանալով, որ Ստալինը կատակել է, սակայն, ինչպես ասում են, «Յուրաքանչյուր կատակ իրական կողմ ունի»։ Այդ իսկ պատճառով կինը համաձայնեց Միկոյանի առաջարկին։

Երբ սեղան նստեցին, Միկոյանն ու Նադեժդան դիտմամբ նստեցին տարբեր անկյուններում։ Ստալինը դա ևս նկատեց.

-Տեսե՛ք, Ալիլուևան ու Միկոյանն իրարից հեռու են նստել. նրանք թաքնվում են ինձանից։ Ամեն դեպքում ևս Միկոյանին կսպանեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել