Մեսինա, Իտալիա, 1908 թ. դեկտեմբերի 28
Զոհերի թիվը՝ 100,000

7,5 մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժը տեղի է ունեցել Սիցիլիա կղզում։ Այն կարող էր պատմության մեջ չանցնել որպես ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, եթե չպարզվեր, որ զոհերի թիվն ահռելի է։ Աղետի մեղավորներ սկսեցին համարել շրջանի ղեկավարներին ու բնակիչներին, որոնք պատշաճ ուշադրությամբ չէին իրականացրել շինությունների կառուցումը և հաշվի չէին առել նախորդ երկրաշարժերի փորձը։
Ստորգետնյա ցնցումները վայրկյանների ընթացքում ավիրեցին Մեսինան և 12 մետր բարձրության հասնող ցունամի առաջացրին։ Ավելի քան 100,000 մարդ զոհվեց բնական աղետի հետևանքով, շուրջ 40 գյուղ ու քաղաք ամբողջությամբ ավիրվեց։ Երբ լուսացավ, տեսանելի դարձան աղետի հետևանքները։
Հայուան, Չինաստան, 1920 թ. դեկտեմբերի 16
Զոհերի թիվը՝ ավելի քան 200,000

7,8 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի սարսափելի երկրաշար տեղի է ունեցել Չինաստանի Հայուանի Գանսու շրջանում 1920-ականներին։ Զոհերի թիվը գերազանցել է 200,000-ը։ Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են պետության յոթ շրջանի ոչնչացման։
Բնական աղետը մահացությունների միակ պատճառը չէր. շուրջ 20,000 մարդ պարզապես չկարողացավ բնակելի տաք տներ կառուցել, ինչի հետևանքով ձմռան գալուն պես մահացավ ցրտից։
Սիչուան, Չինաստան, 2008 թ. մայիսի 12
Զոհերի թիվը՝ 90,000

Սիչուանի շրջանում 7,9 մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժը ավիրեց ոչ միայն չինական խոշոր քաղաքներ Պեկինն ու Շանհայը, որոնք գտնվում էին էպիկենտրոնից 1500-2000 կմ հեռավորության վրա, այլև հասավ Հնդկաստան, Վիետնամ, Բանգլադեշ, Մոնղոլիա և անգամ Ռուսաստան։ Ավելի քան 350,000 մարդ վիրավորվեց, 15 միլիոնը տարհանվեց, իսկ զոհերի թիվը հասավ 90,000-ի։
Նույն օրը 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի ունեցավ, որը մեծացրեց զոհերի թիվը։ Աղետի պատճառով հասված վնասը գնահատվում է 86 միլիարդ դոլար։
Երկրաշարժը տեղի է ունեցել ցերեկը, երբ մարդիկ աշխատավայրերում էին, երեխաները՝ դպրոցներում։ Շրջանի դպրոցներից միայն մեկում զոհված ու անհետ կորած աշակերտների ու ուսուցիչների թիվը հասել է 1000-ի։
Չիմբոտե, Պերու, 1970 թ. մայիսի 31
Զոհերի թիվը՝ ավելի քան 70,000

7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում՝ 60 կմ խորության վրա։ Ստորջրյա ակտիվությունը պերուական որոշ քաղաքներում ու բնակավայրերում սողանքներ առաջացրեց։ Օրինակ՝ Յունհայում՝ Ուասկարան լեռան վրայից իջնող ձյան սողանքի տակ է հայտնվել ու մահացել քաղաքի բնակչության 70%-ը։ Սողանքի արագությունը հասել է 200 կմ/ժ-ի։ Փրկվել է միայն 300 մարդ, որոնք թաքնվել էին գերեզմանոցում։
Բնական աղետը ավիրել է տրանսպորտային ենթակառուցվածքները ու պարալիզացրեց քաղաքների միջև կապը։ Պաշտոնապես զոհված է ճանաչվել 70,000 մարդ, սակայն որոշ աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվն անցնում է 100,000-ից։ Վնասը գնահատվում է 260 միլիոն դոլար։
Սպիտակ, Հայաստան, 1988 թ. դեկտեմբերի 7
Զոհերի թիվը՝ 25,000

Հայաստանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժը, որը կես րոպե է տևել, ամբողջությամբ ոչնչացրել է Սպիտակ քաղաքը և հարևան մի քանի գյուղեր։ Երկրի տարածքի մոտ 40%-ը զգացել է երկրաշարժի ազդեցությունը։ Մարդկային զոհերի թիվը հասել է 25,000-ի։ Շուրջ 150,000 մարդ վիրավորվել է կամ հաշմանդամ մնացել, և շուրջ 500,000-ը արյուն է կորցրել։
Երկրաշարժի առաջացման վերաբերյալ տարբեր վարկածներ կան։ Որոշները կարծում են, որ ցնցումներն առաջացել են զենքի գործադրման հետևանքով, մյուսները հավատում են, որ այն բնական ծագում է ունեցել։ Ինչպես էլ որ այն առաջացած լինի, մասնագետները նշում են, որ երկրաշարժի առաջացման վայրում արտանետված էներգիան հավասար է 10 ատոմական ռումբի արձակած էներգիային։


