Aysor.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասով, իշխանությունները սխալ են մեկնաբանել, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երբ ասում են՝ ողջունում ենք այս հայտարարությունները, ուզում են ծածկել իրենց մտահոգությունները: Այսպիսիով թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համզեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին, այսինքն՝ ձեռ են առնում այդ մարդկանց», - ասաց Մարուքյանը:

Վերջինս նշեց՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ու համանախագահները ևս մեղավոր են, քանի որ հստակ ձևակերպումներ չեն արել ու արդյունքում՝ իշխանությունները կարողանում են այլ կերպ դրանք մեկնաբանել:

Մարուքյանը նշեց, որ դրանք ուղղված են իշխանություններին, կոչ են նրանց գործողություններն իրավաչափ դարձնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել