Հանրահայտ Dolce & Gabbana բրենդի հիմնադիրները Դոմենիկա Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան են։ Իտալացիները նորաձևության տունը հիմնել են 1985 թ.։ Մոդելյերները ծանոթացել են այն ժամանակ, երբ Դոմենիկոն գնացել էր աշխատելու Ստեֆանոյի ատելյեում։ Միասին նրանք բացեցին ընդհանուր արհեստանոց, և սկզբում յուրաքանչյուրն աշխատում էր իր անվան տակ։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք միավորեցին ուժերը և հիմնեցին հանրահայտ Dolce & Gabbana-ն։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ լեգենդար դուետի մասին։

Դիզայներները Իտալիայի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական հովանավորներն են համարվում 2006 թվականից ի վեր։ Նրանք հավաքականի անդամներին ապահովում են կարմիր գորգերի համար նախատեսված հագուստով, սպորտային հագուստով և աքսեսուարներով։

Դոլչեն և Գաբբանան ստեղծել են Մադոննայի Madonna’s Girlie Show տուրի բոլոր զգեստները։ Տուրը կայացել է 1993 թ.։ Այնուհետև նրանք խնդրեցին Մադոննային մասնակցել 2010 թ. գովազդային արշավում, և երգչուհին իր համաձայնությունը տվեց։

Դոլչեն սկսել է հետաքրքրվել նորաձևությամբ 6 տարեկանում։ Այդքան փոքր տարիքում Դոլչեն առաջին անգամ որևէ բան է կարել՝ տաբատ։ Դոլչեի հայրը հայտնի դերձակ էր, այդ իսկ պատճառով երեխային մշտապես շրջապատել են կարի մեքենաներն ու հագուստը։

Նրանք նկարահանում ու ղեկավարում են բրենդի բոլոր գովազդային արշավները: Նախկինում նրանք աշխատել են բազմաթիվ հայտնի լուսանկարիչների հետ, սակայն այսօր հայտնի կուտուրյեները իրենք են զբաղվում գովազդներով, դրանք գաղափարների ստեղծմամբ, մոդելների ընտրությամբ ու ոճով։

Նրանք ընդհանուր երգ ունեն: 1996 թ. Դոլչեն ու Գաբբանան սինգլ թողարկեցին, որում հնչում էր «D&G is love» արտահայտությունը։ Երգը տեխնո ոճի մեջ էր։ Այս դուետը կարծես ունակ ու կարող է յուրաքանչյուր բան անելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել