1913 թ. դանիացի քանդակագործ-նտուրալիստ Էդվարդ Էրիքսենը ստեղծեց հանրահայտ «Ջրահարսը» քանդակը։ Այս արձանը պատվիրել ու քաղաքին էր նվիրել հայտնի գարեջրի գործարանի՝ Carlsberg-ի հիմնադիրը։ Կարլ Յակոբսենը հիացած էր բալետի պարուհի Էլեն Փրայսի պարով Անդերսենի հեքիաթներից մեկի ներկայացման ժամանակ։ Որոշվեց, որ հենց այդ գեղեցկուհին էլ որպես բնորդուհի կծառայի քանդակագործին։ Սակայն Էլենը հրաժարվեց մերկանալ, այդ իսկ պատճառով արձանի ստեղծման համար որպես մոդել ծառայեց միայն գեղեցկուհու գլուխը։ Իսկ մարմինը Էդվարդ Էրիքսենը պատրաստեց՝ նայելով սեփական կնոջը։

Արձանը դարձավ ամենահայտնիներից մեկն աշխարհում։ Պատահական չէ, որ դրա կրկնօրինակները տեղադրված են տարբեր քաղաքներում։ Օրինակ՝ Սարատովում, Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Շենչժենում, Սիդնեյում։ Արձանի հեղինակային իրավունքները դեռևս պատկանում են քանդակագործին, ավելի կոնկրետ՝ նրա իրավահաջորդներին։ Արդյոք դա՞ էր պատճառը, որ արձանի լուսանկարը հայտնի Վիքիպեդին հետևյալ տեսքով էր տեղադրել.

Ասում են, որ «Ջրահարսը» հայտնիություն ստացել է ոչ այն պատճառով, որ յուրօրինակ է եղել ու ապշեցրել է իր գեղեցկությամբ։ Ժամանակակից լեզվով ասած՝ այն հայտնի է դարձել սև փիարի շնորհիվ։ Բանն այն է, որ արձանը պարբերաբար դառնում էր վանդալիզմի օբյեկտ։

Ասյպես, 1964 թ. արձանի գլուխը կտրեցին։ Այս իրադարձությունը գրավեց ոչ միայն երկրի քաղաքացիների, այլև օտարերկրացի լրագրողների ուշադրությունը։ Այդ պահից սկսած «Ջրահարսը» համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ Կտրված գլուխը գտնել չհաջողվեց, այդ իսկ պատճառով նորը ստեղծեցին։ Բարեբախտաբար, «Ջրահարսի» գիպսե գլուխը դեռևս պահպանվել էր։

Ի դեպ, նոր գլխի տեղադրմանը ներկա էր նաև հենց ինքը՝ Էլեն Փրայսը։ Եվ միայն 30 տարի անց նկարիչ Յորգեն Նաշը իր գրքում նշեց, որ հենց ինքն էր այն վանդալը, որը գլխատել էր արձանին։ Դրանով նա իր բողոքն էր արտահայտել հնացած դասական արվեստի դեմ։

1984 թ. երկու դեռահաս հափշտակեցին «Ջրահարսի» աջ ձեռքը»։ 1990 թ. արձանը նորից փորձեցին գլխատել, սակայն արդյունքում միայն խորը կտրվածք կարողացան անել։ Սակայն ևս մի փորձ հաջողությամբ ավարտվեց 1996 թ։

Արձանը կտրել են, ներկով պատել, ոչ պատշաճ պատկերներ արել դրա վրա, հիջաբ հագցրել։ Ասում են, որ մի անգամ արձանի պատվանդանին անգամ գրել են «Շնորհավոր մարտի 8»։ Սակայն միևնույն է, «Ջրահարսը» մինչ օրս կանգուն է։

Ի դեպ, քանդակը մեկ անգամ նույնիսկ ճամփորդել է։ 2010 թ. այն մի քանի ամսով տարել են Շանհայ՝ Համաշխարհային ցուցադրության ժամանակ ներկայացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել