Պատրիկ Դևեջյան
Պատրիկ Դևեջյանը հայկական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ է։ 2004-2005 թթ. եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարը։
Տիգրան Ալիխանով
Տիգրան Ալիխանովը հայազգի խորհրդային դաշնակահար էր, երաժշտական-հասարակական գործիչ, մանկավարժ։ 2005-2009 թթ. եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտորը։
Ջամալա
Ջամալան ուկրաինացի երգչուհի է, «Եվրատեսիլ 2016»-ի հաղթողը։ Իրական անունը Սուսաննա է։ Մայրը՝ Գալինա Թումասովան, հայ է։
Ֆրանսուա Բալադյուր
Ֆրանսիացի պետական ու քաղաքական գործիչ է։ 1993-1995 թթ. եղել է Ֆրանսիայի վարչապետը։ Բալադյուրների ընտանիքը արևմտահայ բանկիրների ընտանիք է, որոնք ֆրանսիական քաղաքացիություն են ընդունել։
Ալեքսանդր Քեմուրջյան
Խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, տիեզերական տրանսպորտային մեքենաշինության հիմնադիր, առաջին մոլորակագնացների ստեղծող։ Ծնվել է Վլադիկավկազում՝ հայկական ընտանիքում։
Վարուժան Ոսկանյան
Վարուժան Ոսկանյանը ռումինացի քաղաքական գործիչ է։ 2012-2013 թթ. եղել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը։ Ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքի զավակ է։ Ոսկանյանը հայերի ցեղասպանության վերաբերյալ «Շշուկների գիրք» աշխատության հեղինակն է։ Նա ազատորեն խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ու իսպաներեն։
Սամուել Սիվյան
Հայկական ծագում ունեցող ամերիկացի շախմատիստ-գրոսմայստերը 13 տարեկան հասակում դարձել է ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերը։
Հովիկ Դեմիրճյան
Հայկական ծագում ունեցող կիպրացի երգիչ է, ով Կիպրոսն է ներկայացրել Կիևում 2017 թ. «Եվրատեսիլի» ժամանակ։
Մարի Իսկենդիրյան
Ամերիկացի տնտեսագետ է։ Մարին աշխարհում ամենախոշոր միկրոֆինանսական կազմակերպությունների ու բանկերի ցանցի՝ Women’s World Banking-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է։
Արլին Քազանյան
Արլինը ամերիկացի դերասանուհի և հաղորդավարուհի է։ 1973 թ. նա արժանացել է «ԱՄՆ տարվա կին» մրցանակին։ Ծնվել է Արամ և Լիա Քազանյանների ընտանիքում, որը երեխաներին փրկել է Հայոց ցեղասպանությունից։


