Կներկայացնեմ միայն դրանցից երկուսը,որոնց էջը փակելը ֆանտաստիկայի ժանրից է և անիրական է մեր երկրի համար:
АК-47
Վերջին 60 տարվա մեջ արտադրվել է մոտ 70.000.000 հատ նման ինքնաձիգ,որով զինված են աշխարհի ավելի քան 50 երկիր,այդ թվում մեր երկիրը:Հայտնի «Կալաշնիկով» ինքնաձիգը արտադրվել է նաև 70-ական 80-ական թվականներին և եթե մենք փակում ենք հին արտադրության զենքերի էջը ուրեմն առաջինը պետք է փակենք «Կալաշնիկովի» էջը:
РПГ -7
Նռնականետ,առանց որի վերջին 50-60 տարվա ընթացքում չի անցել որևէ ռազմական կոնֆլիկտ,այն ինչպես հայտնի է մեծ կիրառում է ունեցել Վիետնամում ռազմական գործողությունների ժամանակ և մինչ օրս օգտագործվում է,ինչպես հակատանկային,այնպես էլ որոշ դեպքերում օդում եղած թիրախները խոցելու համար:Այս հրաշալի զենքը նույնպես առկա է մեր զինված ուժերում և ինքս այն փորձարկել եմ իմ ծառայության ժամանակ տեղի ունեցած զորավարժություններին: Փակել РПГ-7-ի էջը նույնպես անհնար է և անլուրջ:
Ի՞նչ է ստացվում,որ 80-ականից նույնիսկ ավելի հին զենքերը կան և դեռ լինելու են ոչ միայն մեզ մոտ այլ ողջ աշխարհում:
Պոպուլիզմը գուցե ազդում է,որոշ հիվանդ երևակայությամբ մարդկանց ուղեղների վրա,բայց դրանից բան չի փոխվում,առավելևս սպառազինության ոլորտում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/2730417703700621?notif_id=1580654659679264¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել