Panorama.am-ը գրում է.

«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերագործարկել գործարանը։

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից մեկը նշում է, որ շուրջ մեկ և կես տարի առաջ հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի հետ։ Նախագահը աշխատակիցներից տեղեկանք է ուզել, թե ինչն է եղել պատճառը, որ գործարանն այժմ այս վիճակում է։

«Նախագահին ներկայացված տեղեկանքի հիման վրա 2018 թվականի հունիս ամսին  հարուցվել է քրեական գործ։ Եվ քրեական գործի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ փաստաթուղթը 2018 թվականից ուղարկվել ա փորձաքննության, սակայն առ այսօր պատասխանը չի եկել։ Այսինքն՝ նմանատիպ աշխատանքի ոճով քրգործը կսառեցվի, կվերացվի»,- նշեց գործարանի նախկին աշխատակիցը։

Ըստ գործարանի նախկին աշխատակցի, այն փաստերը, որ իրենք ներկայացրել են, ամբողջությամբ հիմնավորված են։ Թե ինչ փորձաքննություն ա նշանակվել , ինչ են փորձաքննությամբ ապացուցելու, աշխատակիցը չգիտի։

Կառավարությունը գործարանի հետ կապված նախատեսում է ռեալ քայլեր անել. «Իրանը բավականին հետաքրքրված է «Նաիրիտ» գործարանով, սրանից մեկ շավաթ առաջ նրանք եղել են գործարանում, ու նախատեսված է, որ իրանական ընկերությունը պետք է գործարանում տեխնիկական և ֆինանսական աուդիտ կատարի։ Մենք միշտ պահանջել ենք «Նաիրիտի» վերագործարկումը, և գործարաում այժմ կատարվում են դեպքեր, որ հնարավոր է, խանգարեն էս ներդրումային ծրագրին՝ իրանական կողմի հետ բանակցություններում»։

Գործարանի նախկին աշխատակիցը մանրամասնում է՝ խոսքը գործարանի աշխատակիցների պայաքարի և իրենց չստացված աշխատավարձերի տոկոսների հարցով Եվրադատարան հասնելու մասին է։

«Այսօր սնանկության կառավարչի նախաձեռնությամբ գործարանի աշխատակիցները դիմում են գրել, ըստ որի՝ պայմանավորվախություն է ձեռք բերվել, որ աշխատողների չստացված աշխատավարձերի տոկոսները՝ որպես պարտավորություն, ներգրավվելու են պահանջի մասով սնանկության գործընթացի մեջ։ Այսինքն՝ այն պարտքերը, որ մինչև այսօր ձևավորված են, դրանց ավելանալու են այլ պարտքեր, որն իմ հաշվարկով կլինի մոտ 2-3 մլն դոլար գումար»,- նշեց գործարանի նախկին աշխատակիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել